Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 5-րդ փողոցի տներից մեկում փետրվարի 4-ին' ժամը 09.39-ին, տեղի է ունեցել փլուզում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Ն. Ս.-ին պատկանող չբնակեցված տան հյուրասենյակի պատը՝ 7քմ: