ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 1-ին, ժամը 15.35-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում։ Քարը սարից պոկվել և հարվածել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի պատին։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հարակից սարից տեղի է ունեցել քարաթափում. քարը (մոտ 3 խմ) գլորվել և բախվել է տան պատին (մոտ 20 քմ)՝ առաջացնելով ճաքեր (10 սմ երկարությամբ, 2 մմ լայնությամբ):