ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում փետրվարի 3-ին' ժամը 11.15-ին, հաղորդում է ստացվել, որ այրվում է Նարեկացու փողոցի թիվ 61 տունը:
Պարզվել է, որ նույն օրը' ժամը 11.10-ի սահմաններում, Նարեկացու փողոցում գազի արտահոսքից առաջացած պայթյունից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մասամբ այրվել է նշված տան գույքը, իսկ տանտիրուհ ին' 1941թ. ծնված Վարդուշ Խ.-ն, ծնկի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհը մարվել է ժամը 13.01-ին' մարտական 2 հաշվարկի ուժերով: Քննությունը վարում է ոստիկանության Տարոնի քննչական բաժանմունքը: