Չինացի գիտնականները մշակել և լաբորատոր կենդանիների վրա հաջողությամբ փորձարկել են թռչնագրիպի H7N9 վիրուսի դեմ գենային պատվաստանյութը: Այդ մասին հայտնել է վարակիչ հիվանդությունների տարածման վերահսկողության Շանհայի կենտրոնը:
Հետազոտողները կիրառել են գենային ինժեներիայի մեթոդներ՝ գենի առանձին մասեր ներդնելով անվնաս միկրոօրգանիզմի մեջ:
Մկների վրա կատարված փորձարկումների ընթացքում 30 կենդանու մեջ ներդրել էին պատվաստանյութը, իսկ այնուհետեւ H7N9 վիրուսը: Մեկ ամսվա ընթացքում մկներից ոչ մեկի մոտ հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել:
Չինաստանում H7N9 տեսակի թռչնագրիպով մարդկանց վարակվելու դեպքերի թիվն արդեն գերազանցել է հարյուրը: