Հայաստանից ծխախոտի արտահանման աճի միտումը շարունակվում է: ՀՀ-ից արտահանվող սիգարետի քանակն անցյալ տարի 2012 թվականի համեմատ ավելացել է 56.72 տոկոսով և կազմել 6 միլիարդ 49.6 միլիոն հատ (ավելի քան 302 միլիոն տուփ): Արտահանված սիգարետների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 68 միլիոն դոլարը (2012 թ.' 41.8 միլիոն դոլար): ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի մեր երկրից արտահանված ծխախ ոտի ավելի քան 69 տոկոսը գնել է Իրաքը: Հայկական ծխախոտի խոշորագույն գնորդներից են նաև Թուրքմենստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանը:
ՀՀ Ագգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարի 2012 թվականի համեմատ սիգարետների արտադրության ցուցանիշն աճել է 25.6 տո կոսով և կազմել 7 միլիարդ 729 միլիոն 500 հազար հատ: 2012 թվականին արտադրվել է 6 միլիարդ 155 միլիոն հատ սիգարետ: 2012թ. Հայաստանից արտահանվել է 3 միլիարդ 860 միլիոն 200 հազար հատ սիգարետ: 2011թ. մեր երկրում արտադրվել է 3 միլիարդ 360 միլիոն 500 հազար հատ սիգարետ, որից արտահանվել է 1 միլիարդ 414 միլիոն 300 հազար հատը: