Ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հանդիպում է ունեցել ուկրաինական ընդդիմության ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ճգնաժամի լուծման հարցերը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«Նախագահ Յանուկովիչի հետ բանակցություններ վարելուց առաջ եվրակոմիսարը ցանկացել է մեկ անգամ եւս ծանոթանալ ճգնաժամի լուծման տարբերակների վերաբերյալ ընդդիմության կարծիքին»,- ասել է ՈՒԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
«Մենք հենց նոր մեր եվրոպացի գործընկերների հետ ավարտեցինք քննարկումներն այն բանի շուրջ, թե մենք ինչպիսին ենք տեսնում Ուկրաինայի նոր սահմանադրությունը, նախարարների կաբինետի նոր կազմը, երկրի համար գործողությունների նոր ծրագիրը եւ նոր տնտեսական ծրագիրը: Մենք ցանկանում ենք Յանուկովիչից լսել՝ պատրաստ է նա արդյոք դրան»,- հավելել է «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: