Ռուսաստանի հայերի միությունում կայացել է հանդիպում Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի Առաքելական հանձաժողովի ղեկավար Դմիտրիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի հայերի միությունից, մոտ չորս ժամ տևած հանդիպմանը քննարկվել են երիտասարդությանը, գլոբալացման գործընթացներիին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կ ատարվել քրիստոնեության և առաքյալության ունեցած դերին, բերագործությանը, փոխադարձ օգնությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական պատերազմների, քաղաքական և եկեղեցական տարբեր հարցեր: Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Ուկրաինայի օրադրությանը, Սիրիայում քրիստոնեության վերացմանը, հանցագործ Ռամիլ Սաֆարովի հանրային հերոսացմանը վերաբերող և այլ խնդիրներ:
Առանձնակի տեղ է զբաղեցրել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Հայր Դմիտրին ընդգծել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության մասին միայն լսելով չէ, որ գիտի, քանի որ ինքը ցեղասպանությունը վերապրածների հետնորդ է:
Նրա պապը ծննունդով Կարսից է եղել, ով հրաշքով է փրկվել կոտորածների ժամանակ:
Նա նաև պատմել է, որ ինքը պապից ժառանգություն է ստացել ոչ միայն հիշողություններ, այլև մի քանի գրքեր' կատարված իրադարձությունների մասին:
Հանդիպման հիմնական մասի ավարտից հետո ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մանուկյանը հայր Դմիտրիին նվիրել է միջազգային իրավունքի մասնագետ Յուրի Բարսեղովի հեղինակած «Геноцид армян-преступление по международному праву» բնօրինակ մակագրությամբ գիրքը:
Հայր Դմիտրին էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նվիրել «Альфа и Омега» և «Новый Завет. Псалтирь» ամսագրերը: