2018-ի ապրիլի 25-ին, Մոսկվայի Սավյոլովսկու շրջանային դատարանում իրականացվել են մի քանի օրինախախտ հայ երիտասարդների գործերի լսումները, ովքեր Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ նախօրեին մեքենաներով  իրավախախտումներ են իրականացրել:

Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով  դա բավականին լուրջ տուգանք է ապահովում, ներկայացրել է փաստաբան Մանուկ Բախշովիչը: Նա դա արել է կամավոր հիմունքներով, արձագանքելով Ռուսաստանի հայերի միության կողմից ստացված բողոքներին: Դրա արդյունքում դատարանը սահմանեց նվազագույն տուգանքներ:

 

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, Ռուսաստանի հայերի միությունը, այնուամենայնիվ, կոչ է անում Ռուսաստանում բնակվող կամ այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին զսպվածություն ցուցաբերել, չտրվել հնարավոր սադրանքներին և այսուհետ չկատարել այնպիսի իրավախախտումներ, որոնք վնասում են հայերի ստեղծված կերպարին՝ որպես հասարակական կարգի օրինապաշտ և քաղաքացիական կարգը հարգող իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքացիներ: