Կրասնոդարի երկրամասի դատարանում քննարկվում է Սոչիի դատարանի կողմից կայացված վճռի բողոքն «օրենքով գող», 73-ամյա Միխայիլ Նիկուրաձեի նկատմամբ, ով քրեական աշխարհում հայտնի է Լուա մականունով: Այս մասին հայտնում է primecrime.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ գողական աշխարհի վետերանը ձերբակալվել էր նախորդ տարվա նոյեմբերին։

 

Դեկտեմբերի 20-ին դատավոր Յակիմենկոն նրան դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։

Լուան վերջին անգամ ձերբակալվել էր Ադլերում՝ 2010 թվականի ապրիլին՝ ապօրինի զենքի օգտագործման համար։ Այն ժամանակ նույնպես դատավորը Յակիմենկոն էր, ով «օրենքով գողին» ազատ արձակեց 2 ամսվա ազատազրկումից հետո։