Թեեւ Գեղարքունիքի մարզում դեռ պահպանվում է ձմռան շունչը, եւ գետնին նստած է մնում ձյան որոշակի շերտ, այդուահդերձ, գյուղացիական տնտեսություններն սկսել են նախապատրաստվել գարնանացանի աշխատանքներին:

 

Մարզի համայնքներում արդեն լրացվում են այն հայտերը, որոնց հիման վրա կառավարությունը գյուղացիական տնտեսություններին կհատկացնի սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութեր եւ սերմացուներ: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանում արդեն հայտնի են ներկ րվող դիզվառելիքի, սերմացուների եւ պարարտանյութերի չափաքանակները:

 

Գեղարքունիքի մարզում 2014 թվականի գարնանացանի եւ աշնանացանի աշխատանքների իրականացման համար կներկրվի եւ շահառուներին կբաշխվի շուկայականից էժան գներով եւ պետության կողմից սուբսիդավորված 3 հազար 865 տոննա դիզվառելիք, 5 հազար 989 տոննա ազոտական, 329 տոննա ֆոսֆորական, 290 տոննա կալիումական պարարտանյութ, 595 տոննա գարնանացան գարու, 118 տոննա կորնգանի, 34 տոննա առվույտի սերմացու:

 

Մեկ կիլոգրամ գարու սերմացուի արժեքը կազմում է 200, կորնգանինը' 370, առվույտինը' 1500, դիզվառելիքի 1 լիտրը' 350 դրամ: Ազոտական պարարտանյութի մեկ պարկը շահառուին հասցվում է 6000, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը' մինչեւ 7 հազար դրամով: Այս պահին համայնքներում ընթանում են գումարների հավաքագրման աշխատանքները: Ամեն ինչ արվելու է, որ սուբսիդավորված դիզվառելիքը եւ սերմացուները հասնեն բացառապես շահառուներին եւ առանձին մարդկանց կողմից չօգտագործվեն որպես հավելյալ շահույթ ստանալու միջոց:

 

Այդ պատճառով, ինչպես հավաստեց վարչության պետÕ ¨, ոչ մի համայնքի ոչ մի շահառուի սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութեր եւ սերմացուներ չեն հատկացվի, մինչեւ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացված չլինեն մուծված գումարների կտրոնները, շահառուների անձնագրային տվյալները, օգտագործվող հողատարածքի տեղը եւ չափերը: