Հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները' 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ:

 

Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր' 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել էր 40 կմ/ժ: Նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես' անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով: