Ինդոնեզիայի Յավա կզղում ակտիվացող «Կելուդ» հրաբխի պատճառով փակվել են յոթ օդանավակայններ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տարածաշրջանում սահմանվել է վտանգի սպառնալիքի ամենաբարձր մակարդակ: Արդեն երեք մարդ զոհվել և ավելի քան 76 հազարը տարհանվել են:
«Կելուդ» հրաբուխը գտնվում է Ինդոնեզիայի երկրորդ ամենամեծ քաղաք Սուրաբայայից 90 կմ հեռավորության վրա: Նրանից 10 կմ հեռավորության վրա բնակվում է շուրջ 350 հազար մարդ: 1731 մ բարձրություն ունեցող հրաբուխը ինդոնեզական կղզիախմբի առավել վտանգավոր հրաբուխներից է: Այն վերջին անգամ ժայթքել է 1998-ին, որի հետևանքով զոհվել է 35 մարդ: