Շիաների «Հզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալան կոչ է արել արաբական երկրների ղեկավարներին դադարեցնել պատերազմը Սիրիայում՝ հանուն տարածաշրջանի ապագայի:
«Եթե դուք ցանկանում եք կանխել քաոսը տարածաշրջանում, որը կշարունակվի տասնամյակներ, դադարեցրեք պատերազմը Սիրիայում»,- ասված է արաբական պետությունների ղեկավարներին Նասրալայի հղած ուղերձում:
Դրանում նա կոչ է արել Սիրիայի տարածքից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինված կազմավորումները:
«Սիրիայից դուրս բերեք ձեր զինյալներին, թույլ տվեք սիրիացիներին հասնելու հաշտության: Իհարկե, եթե դա տեղի ունենա, մենք եւս չենք մնա Սիրիայում»,- ընդգծել է շեյխը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ «Հզբոլլահ»-ը, որը հանդես է գալիս Սիրիայի իշխանությունների կողմից, թույլ չի տա երկրում արմատական իսլամիստների հաղթանակը: