Թբիլիսիի Օրխեւիի շրջանի իր բնակարանում մեռած են գտել 19-ամյա լրագրողուհի Տակո Կուրշավիշվիլիին: Տարածված տեղեկատվության համաձայն՝ աղջկա մարմնի վրա հրազենային վերք է եղել. տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

 

Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունում, այդ կապակցությամբ արդեն հետաքննություն է սկսվել: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115' «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: