«Ժնև-2»-ի շրջանակներում բանակցությունների երկրորդ փուլը չի ձախողվել և ավարտվել է շատ կարևոր առաջընթաց արձանագրելով: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
«Նա, ով կարծում է, թե ԱՄՆ-ը դադարել է կամ կդադարի Սիրիայի դեմ դավեր նյութել, չարաչար սխալվում է», - ասել է Սիրիայի ԱԳ նախարար, սիրիական պատվիրակության ղեկավար Ուալիդ ալ Մուալեմը:
Ուալիդ ալ Մուալեմը պարզաբանել է, որ բանակցությունների երկրորդ փուլում առաջընթացը ձեռք է բերվել նրանով, որ հաջորդ փուլի օրակարգում միջազգային բանագնացի առաջարկով հնարավոր է քննարկվեն բռնությունների դադարեցման և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:
Կառավարական պատվիրակությունը նպատակ է հետապնդում ամուր կառչել նշված հարցերից և հաջողության հասնել: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը մեկնարկել էր փետրվարի 10-ին: Ակնկալվում է, որ բանացկությունների կշարունակվեն մարտին: