Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել ուկրաինական ընդդիմությանը՝ հրաժարվել սպառնալիքներից ու վերջնագրերից և բովանդակալից երկխոսություն սկսել իշխանության հետ խորը ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ գտնելու նպատակով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Այն, ինչ տեղի Է ունենում, ուղղակի արդյունքն է արեւմտյան այն քաղաքական գործիչների եւ եվրոպական կառույցների թողտվության քաղաքականության, որոնք ճգնաժամի հենց սկզբից աչք են փակում Ուկրաինայում արմատական ուժերի ագրեսիվ գործողությունների վրա, դրանով իսկ նրանց խրախուսելով սրել իրադրությունը եւ սադրանքների գնալ օրինական իշխանության նկատմամբ»,-ասված Է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ, որը զետեղված Է գերատեսչության կայքում:
«Կրկին կտրուկ սրվել է իրադրությունը Կիեւի կենտրոնում,-արձանագրել են նախարարությունում: - Գրոհայինները, որոնց ընդդիմադիր առաջնորդները կոչ Էին անում այսպես կոչված «խաղաղ հարձակման», ծեծում ու քարկոծում են իրավապահներին, հրկիզում ավտոմեքենաներ, ավերել են դեղատունը, հարձակվել Ռեգիոնների կուսակցության կենտրոնակայանի վրա, շրջափակել Գերագույն ռադայի շենքը: Պատգամավորներին առաջադրվում են կտրական պահանջներ: Ընդդիմությունն արդեն չի վերահսկում իրադրությունն իր շարքերում»:
«Վերստին կոչ ենք անում ուկրաինական ընդդիմությանը՝ հրաժարվել սպառնալիքներից ու վերջնագրերից եւ բովանդակալից երկխոսություն սկսել իշխանությունների հետ խորը ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ գտնելու նպատակով», - ընդգծվւոմ է փաստաթղթում: