Կիևում լարված իրավիճակը շարունակվում է: Ըստ РСН-ի' այս պահին Մայդանում է շուրջ 20,000 մարդ: Ուկրաինայի ՆԳՆ-ի հայտարարության համաձայն' բախումների հետևանքով 7 քաղաքացի և 2 ոստիկան է զոհվել:
Նշվում է, որ Կիևի երկնքում երկու ռեակտիվ ինքնաթիռ է հայտնվել, ինչպես նաև հրապարակվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են Կիևի կենտրոն տեղափոխվում զրահամեքենաներ: