Զինծառայող Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու գործով նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախարարի հրամանով քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, խիստ նկատողություն՝ զորամասի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։ Պաշտոնից ազատվել է զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, նա կալանավորված է և մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու մեջ։

 

Ավարտվել է կայծակնային մինինգիտից Էդիկ Շահնազարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննությունը: Օհանյանի հրամանով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին։ Նախարարը խիստ նկատողությամբ պատժել է զորամասի շտաբի պետին, հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնականին, գումարտակի հրամանատարին։ Արծրուն Հովհաննիսյանի ներկայացմամբ' բուժծառայության պետի պաշտոնը իջեցվել է, իսկ զորամասի բուժկետի պետը ազատվել է աշխատանքից։

 

Հիվանդության պատճառով զինծառայող Հայկ Մակարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննության արդյունքներով էլ նկատողություն է հայտարարվել զորամասի բժշկական ծառայության պետին: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով, բանակում չկա անպատժելիության մթնոլորտ եւ ոչ ոք ապահովագրված չէ խիստ նկատողություններից եւ պաշտոնազրկումներից: «Նախարարի հստակ դիրքորոշումն է, բանակում պետք է ազատվել արատավոր բարքերից, պայքար տանել փողոցային երույթների դեմ: Միաժամանակ, Օհանյանի կարգադրությամբ, լուրջ հսկողություն է իրականցվում եւ զորամասերում տեղÕ « ունեցող որեւէ միջադեպ չի վրիպում նախարարության աչքից: Սա առաջին դեպքը չէ, երբ զինվորների մահվան կամ զինվորների ծեծի ենթարկելու կամ որեւէ այլ խախտման գործով պաշտոնից հեռացումներ են լինում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Հունվարի 13-ին' ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմա մբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

 

Գործի շրջանակներում հունվարի 17-ին բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 376-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը), 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 112-րդ հոդվածի 1- ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հատկանիշներով: Հունվարի 15-ին հիվանդության պատճառով մահացել էր զինծառայող Հայկ Մակարյանը: Նրա մոտ կայծակնային արագության մինինգիտ էր զարգացել եւ բժիշկները չէին կարողացել զինվորի կյանքը փրկել:

 

Հունվարի 21-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացել էր պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանը, ով մեկ շաբաթ առաջ էր բանակ զորակոչվել: Նա նույնպես մահացել էր կայծակնային մինինգիտից: