Ինչպես հայտնում է Украинская правда-ն,Գերագույն Ռադան ընդունել է համաձայնագիր, որը դատապարտում է մարդկանց նկատմամբ բռնության կիրառումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը:
«Հարգելի′ պատգամավորներ, Գերագույն ռադան ընդունել է մի բանաձև, որը դատապարտում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնությունը, որը շատ մարդկանց մահվան պատճառ է հանդիսացել»,-հայտնել է Ռիբակը:
Համաձայնագիրն ընդունելուց և ստորագրելուց հետո՝ ի հիշատակ զոհվածների, նա հայտարարել է լռության րոպե: