Գերագույն ռադայում քվեարկություն է անցկացվել «Ուկրաինայում անօրինական զինված կազմավորումների և ապօրինաբար զենք պահող քաղաքացիների անհապաղ զինաթափման մասին» որոշման շուրջ: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:

 

Այդ որոշման օգտին իրենց ձայնը տվել է 256 Ժողովրդական պատգամավոր:

 

Որոշումը ներքին գործերի նախարարությանը և Ուկրաինայի անվտանգության խորհրդին պարտավորեցնում է անհապաղ զինաթափել անօրինական զինված կազմավորումները և ապօրինաբար զենք պահող առանձին անձանց: