Ուկրաինայի մայրաքաղաքի կառավարական թաղամասը, որը անվտանգության մարմինների աշխատակիցները լքեցին, իշխանության ու ընդդիմության միջև ձեռք բերված որոշումից հետո, վերահսկողության տակ է վերցրել Եվրամայդանի «ժողովրդական ինքնապաշտպանությունը»:
Ակտիվիստները հսկում են Գերագույն ռադայի և նախարարների շենքն ու ողջ Գրուշևսկի փողոցը: Խորհրդարանի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաև «Պրավիյ սեկտոր» նախաձեռնության ստորաբաժանումը։
Աղբյուրը հայտնում է, որ ցուցարարները հրավիրում են ոստիկաններին միանալ Մայդանի պաշտպանությանը և անցնել ընդդիմության կողմը։
Ցուցարարներին ընդդիմության առաջնորդները կոչ են արել զերծ մնալ անկարգություններից: Իրավիճակը Կիևի կենտրոնում հանգիստ է: