Փետրվարի 27-ի ուշ գիշերը ռուս զինվորականները Սևաստոպոլում գտնվող «Բելբեկ» օդանավակայանը վերցրել են իրենց հսկողության տակ: Այս մասին հայտնում է Корреспендент-ը՝ վկայակոչելով Սևաստոպոլի ռազմական աղբյուրները:
Օդանավակայանին է մոտեցել ավելի քան տասը բեռնատար ու մի քանի զրահամեքենա, որոնք ուղեկցվել են ռազմական ավտոտեսուչներով ու ռուս զինվորականներով: Վերջիններս հայտնել են, որ ժամանել են, որպեսզի թույլ չտան զինյալների ժամանումը:
Ըստ աղբյուրի' այս պահի դրությամբ անհայտ անձինք արդեն լքել են օդանավակայանը, սակայն կատարվածի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են ստացվում:
Ավելի վաղ, օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Ստրատիլատին հաղորդել է, որ զինված մարդիկ օդանավակայան են ներխուժել ռուսական դրոշներով: