Ինչպես հայտնում է Украинская правда-ն, ռուս զինվորականները գրավել են Սևաստոպոլի ուղղաթիռներից մեկը, որտեղ գտնվում էին ուկրաինացի լրագրողները:
Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է Ղրիմի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
«Ուղղաթիռը, որը Սևաստոպոլ էր բերում լրագրողներին, գրավվել է զինված մարդկանց կողմից, ովքեր առանց ուսանշանների են: Ռուս զինվորները նաև ապամոնտաժել են տեսահսկման տեսախցիկները»,-գրում է նա: