Քիչ առաջ «Ուկրաինա 112» հեռուստաալիքի եթերից Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ հրաժարական չի տվել, և շարունակում է զբաղեցնել Ուկրաինայի նախագահի պաշտոնը։
Յանուկովիչը նշել է նաև, որ դեռևս չի պատկերացնում՝ ինչպես դուրս գալ ստեղծված քաոսային իրավիճակից։
Նրա բնորոշմամբ՝ Ուկրաինայում պետական հեղաշրջում են փորձում իրականացնել «նացիստները», սակայն ինքը փորձելու է պաշտպանել իր կողմնակիցներին, որոնք ենթարկվում են բռնությունների և հետապնդումների։