Մեծ Բրիտանիան Արեւմուտքի մյուս երկրների հետ պատրաստ Է ֆինանսավորել Ուկրաինայի օգնության փաթեթը: Այս մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը, որի խոսքը հրապարակել Է The Daily Telegraph-ը:
Պաշտոնյան չի հայտնել այն գումարը, որը Մեծ Բրիտանիան, մյուս երկրները, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պատրաստ են տրամադրել Ուկրաինային:
«Ամենագլխավոր առաջնահերթությունը քաղաքական կայունությունն Է եւ կարգուկանոնի վերականգումը Կիեւի փողոցներում եւ մյուս քաղաքներում»,- հայտարարել Է Օսբոռնը Սիդնեյում, որտեղ նա մասնակցել Է «ֆինանսական քսանյակի» նիստին:
«Սակայն ես կարծում եմ, որ «քսանյակը» պետք Է հասկանալ տա, եւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ այլ երկրներ պետք Է պարզորոշ հասկանալ տան, որ միջազգային օգնությունը, ֆինանսական օգնությունը ցույց կտրվի Ուկրաինայի ժողովրդին, եւ որ Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Եվրամիության միջոցով մենք պետք Է պատրաստ լինենք օգնելու այդ երկրին, հենց որ կազմվի ճանաչված եւ օրինական իշխանություն, որի հետ մենք կարողանանք գործ ունենալ»,- նշել Է Օսբոռնը:
«Մենք պետք Է կազմ ու պատրաստ լինենք չեկի գրքույկով, որպեսզի Ուկրաինայի ժողովրդին օգնենք վերականգնելու իր երկիրը»,- հայտարարել Է ֆինանսների նախարարության ղեկավարը: