Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինային ցանկացած օգնություն և օժանդակություն ցույց տալու պատրաստակամության մասին, բացի միջնորդությունից, որն ինքը «տանել չի կարողանում»:

 

«Եթե ձեզ ինչ-որ օգնություն է հարկավոր մեզնից (միջնորդություն, այ դա բացառված է. ես տանել չեմ կարողանում միջնորդությունը) ես պատրաստ եմ ամեն պահի ցույց տալ այդ օժանդակությունը, այդ օգնությունը, եթե այն հարկավոր լինի»,- հայտարարել է նա՝ մայիսի 15-ին Մինսկում հանդիպելով Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելի հետ:

 

Լուկաշենկոն նաև անհրաժեշտություն չի տեսնում Ուկրաինան ներքաշելու ինչ-ինչ ռազմական դաշինքների մեջ: «Անհրաժեշտություն չկա Ուկրաինան ներքաշելու ինչ-ինչ դաշինքների մեջ, այնտեղ մտցնելու ինչ-որ զորքեր: Ուկրաինան պետք է լինի Ուկրաինա»,- ասել է նա: Բելառուսի ղեկավարը կարծում է, որ Ուկրաինան պետք է զարգանա որպես «միասնական ամբողջական պետություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: