
Ուկրաինան աշխարհաքաղաքական երեք բևեռների «քաշքշուկում» է հայտնվել, ինչը ցավագին կարող է անդրադառնալ տարածաշրջանի զարգացման վրա: Նման դիտարկում արեցին «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' ընդգծելով, որ խիստ դատապարտելի է բռնությունների այն աստիճանը, որը տիրում է Ուկրաինայում: Փետրվարի 25-ին հրավիրվրած ասուլիսում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ բռնությունների այս ատիճանը դաս է բոլոր հարևան երկրների համար: «Մարտի 1-ին պետք է գումարվի նաև այս դասը: Պետք է հիշել, որ բռնությունը ծնում է բռնություն»,- նշեց Ալավերդյանը:
Նա նշեց, որ երբ իրենց հարցնում են' հնարավոր է, արդյոք Հայաստանում Մայդանի կրկնությունը, նա հիշեցնում է մարտի 1-ի օրինակը' որպես մեր պատմության ողբերգական էջ, որը դեռևս փակված չէ: «Անգամ տասը զոհը երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար շատ մեծ թիվ է:Մենք ևս մեկ անգամ անդրադառնալով Մայդանին, պետք է քաղենք այս դասը: Դաժանությունը դատապարտելի է: Ես մերժում եմ, այն ինչ տեղի է ունենում ազգայնական, ֆաշիստական տարրերով»,- իր դիրքրոշումը հայտնեց հասարակական գործիչը' հավելելով, որ ֆաշիզմին «ոչ» ասելը բոլորիս պարտականություն ն է:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները կմեղմանան և կսկսի պետականության ինստիտուտների վերականգնման գործընթացը: «Առաջին խնդիրն այն էր, որ ուկրաինական ընդդիմությունը ընդգծված առաջնորդ չուներ: Երկրորդ խնդիրը' Վիկտոր Յանուկովիչի հարցն էր, որը դեռ պարզված չէ, սակայն այժմ նրա կուսակցությունը այլևս չի սատարում նախագահին»,-ասաց Մելիք-Շահնազարյանը' ընդգծելով, որ այս փուլում ամեն ինչ կախված է այն հանգամանքից' կհաջողվի՞ ընդդիմադիրներին համախբվել և միասնական դիրքորշոմ ամբ հանդես գալ:
Քաղաքագետի կանխատեսմամբ' ծայրահեղ հակառուսական տրամադրությունները կարող են Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար սպառնալիք դառնալ: Ռուսաստանը ցավագին ընդունեց Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, քանի որ այն լրջորեն կարող է վտանգի տակ դնել Ուկրաինայի' Մաքսային միությանը միանալու գործընթացը: «Երկրորդը, որը նաև ինքնասիրական նկրտումների արդյունք էր, այն էր, որ իրադարձություններին զուգընթաց ընթանում էին Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը, որի վրա Ռուսաստանը շատ ժամանակ և ռեսուրսներ էր ծախսել, իսկ ուկրաինական իրադարձություննե րը երկրորդ պլան մղեցին խաղերը' կենտրոնացնելով աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի վրա»,- նշեց փորձագետը:
Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել է 80-ի: Երկրում սուգ էր հայտարարվել: Փետրվարի 23-ին Մայդանը վերածվել է ծաղկանոցի' հազարավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տանում այնտեղ' հարգելով զոհերի հիշատակը: Երկրում փոխվել է իշխանությունը, իսկ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է: