
Ուկրաինացի պատմաբան Մաքսիմ Ցարենկոյի գնահատմամբ'հայերը ոչ միայն խոսքով, այլեւ գործով ամեն ինչ անում են, որպեսզի Ուկրաինայում հաստատվի խաղաղություն: Ինչպես հաղորդում է aspekty.net կայքը, Մաքսիմ Ցարենկոն նշել է, որ Ուկրաինայի անկախությունն ու երկրում օրինականության հաստատումը հավասարապես կարեւոր են ուկրաինացի ազգի համար, եւ Ուկրաինայում բնակվող հայերը դա շատ լավ են հասկանում:
«Զսպվածություն եւ խելամտություն: Սրանք հայերի մենթալիտետի անբաժան հատկանիշներն են: Այդ պատճառաբանությամբ, իրավական բոլոր չափանիշներին է համապատասխանում Ուկրաինայի հայերի միության դեռեւս մեկ ամիս առաջ արված հայտարարությունը, որով պահանջում էին հետեւել սահմանադրական իրավունքին, քաղաքացիների ազատությանն ու քննադատվում էր յուրաքանչյուր հակազդող գործողություն:
Ինչպես Ուկրաինայում ապրող հայ համայնքը, այնպես էլ ամբողջ ուկրաինացի ազգը ցավ եւ անհանգստություն է զգում երկրում ստեղծված իրավիճակի համար: Հայկական մենթալիտետը, որ ձեւավ որվել է հազարամյակների ընթացքում, պարունակում է կառուցողականություն, եւ նպատակաուղղված է խնդիրներն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելուն' օրենքի տառին եւ ոգուն համապատասխան:
Սերգեյ Նիգոյանի եւ Գեորգի Հարությունյանի անունները փաստում են, որ հայերը դժվար պահին մի կողմ չքաշվեցին եւ երկրում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում էին»,- հայտնել է պատմաբանը: