Երեկ Ազգային ժողովում, Լևոն Զուրաբյանն առաջարկեց հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը, ինչին արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը և ասաց. «Երևի արդեն անցնենք աշխարհիկ հարցերին»:

 

ԱԺ պատգամավորի «ցինիկ» արձագանքի մասին, Լուրեր.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ասաց. «Ամեն մեկն իր քաղաքական շրջանակներում է գործում, պրն. Զուրաբյանը այդպես է պատկերացնում, Այվազյանն էլ երևի թե այդպես է պատկերացրել: Չեմ կարծում' հիշատակ հարգելը խանգարում է աշխարհիկ հարցերը լուծելուն, առավել ևս, երբ կարծես թե իշխանությունների կողմից ցանկություն էլ չկա աշխարհիկ հարցերը լուծելու»:

 

Մարտիրոսյանը նշեց նաև, որ սա ընդամենը քաղաքական ճաշակի ու պահվածքի հարց է: