Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ողբերգական մարդկային կորուստները մեկ անգամ ևս հիշեցնում են այն մասին, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

 

«Հակամարտության միայն տևական և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում և հաշտեցում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր' ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի հետ աշխատելու հանձնառությանը' խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Պսակին: