Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի վերջնական կազմը Հայաստանի հավաքականի դեմ մարտի 5-ին կայանալիք ընկերական խաղի համար: Այս մասին տեղեկացնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը:
Կազմն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահներ - Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ), Յուրի Լոդիգին («Զենիթ»), Սերգեյ Ռիժիկով («Ռուբին»)։
Պաշտպաններ -Մաքսիմ Բելյաև («Լոկոմոտիվ»), Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշևիչ, Գեորգի Շչենիկով (բոլորը՝ ԲԿՄԱ), Վլադիմիր Գրանատ, Ալեքսեյ Կոզլով (երկուսն էլ՝ «Դինամո»), Անդրեյ Եշչյենկո («Անժի»), Դմիտրի Կոմբարով, Եվգենի Մակեև (երկուսն էլ՝ «Սպարտակ»)։
Կիսապաշտպաններ - Դենիս Գլուշակով («Սպարտակ»), Իգոր Դենիսով, Յուրի Ժիրկով (երկուսն էլ՝ «Դինամո»), Ալան Ձագոև (ԲԿՄԱ), Ալեքսանդր Ռյազանցև, Վիկտոր Ֆայզուլին, Օլեգ Շատով, (բոլորը՝ «Զենիթ»), Ռոման Շիրոկով («Կրասնոդար»)։
Հարձակվողներ - Ֆյոդոր Սմոլով («Անժի»), Ալեքսեյ Իոնով, Ալեքսանդր Կոկորին (երկուսն էլ՝ «Դինամո»), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»), Ալեքսանդր Սամեդով («Լոկոմոտիվ»)։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարում: