Կրասնոդարում շարունակվում է վաճառվել Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպման տոմսերը:
Ինչպես տեղեկացնում է sovsport-ը, «Կուբան» մարզադաշտի ղեկավարությունը նշել է, որ հանդիպմանն սպասվում է Հայաստանի հավաքականի մեծ թվով երկրպագուներ: Երկրպագուներին կտրամադրվի ողջ հյուսիսային տրիբունան, որը տեղավորում է 3200 մարդ:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին: Մեր ընտրանին Ռուսաստան կմեկնի վաղը: