Հանրապետության մի քանի մարզերից Երևան եկող ճանապարհները կրկին փակ են: Պատճառն, ըստ էության, այսօր կայանալիք հանրահավաք-երթն է:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ կա տեղեկատվություն Սյունիքից, Վանաձորից և Արմավիրից:
«Սյունիքում ոստիկանական խմբեր են առկա, և երթուղայինների վարորդներին ասված է, որ կարող են Երևան շարժվել միայն 12-ից և 1-ից հետո: Այսինքն, մեքենաներն առավոտը չեն գնացել Երևան: Նույն սպառնալիքները կան Վանաձորում և Արմավիրում. երթուղայինների վարորդներին ասված է, որպեսզի չգնան դեպի Երևան»,-ասաց Կարապետյանը: