Հանրապետության մի քանի մարզերից Երևան եկող ճանապարհները կրկին փակ են: Պատճառն, ըստ էության, այսօր կայանալիք հանրահավաք-երթն է:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ կա տեղեկատվություն Սյունիքից, Վանաձորից և Արմավիրից:

 

Լուրեր.com-ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով հերքեց տարածված լուրերն' ասելով. «Ոչ, նման բան չկա»:

 

Նշենք նաև, որ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Սյունիքում ոստիկանական խմբեր են առկա, և երթուղայինների վարորդներին ասված է, որ կարող են Երևան շարժվել միայն 12-ից և 1-ից հետո: Այսինքն' մեքենաներն առավոտը չեն գնացել Երևան: Նույն սպառնալիքները կան Վանաձորում և Արմավիրում. երթուղայինների վարորդներին ասված է, որպեսզի չգնան դեպի Երևան»: