Ինչպես հայտնում է interfax-ukraina-ն, Ղրիմում ՌԴ զինված ուժերի զինծառայողները ուկրաինական զորամասերից դուրս են բերում զենքն ու զինամթերքը:
«Նախնական տվյալների համաձայն' 2014 թ մարտի 1-ին 30 զինված անձինք, ովքեր ներկայացել են որպես ՌԴ ԶՈՒ զինծառայողներ, թափանցել են զինվորական զորամասի տարածք. ագրեսիվ պահվածք չեն ցուցաբերել: Սակայն նույն օրը 20:30-ի սահմաններում ռուս զինվորականները պահանջել են զինվորական զորամասի հրամանատարությունից հանձնել զենքն ու զինամթերքը»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մարտի 1-ին միաձայն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջակն Ուկրաինա զորքեր մտցնելու կապակցությամբ, «մինչեւ երկրում կարգավորվի հասարակական-քաղաքական դրությունը»: