ՀՀ գլխավոր դատախազության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հրատապ մեկ անձից գնման ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27.000.000 ՀՀ դրամ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 ՀՀ դրամ, իսկ հրատապ ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով փաստացի բնակեցված չեն։
Մինչ այս էլ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը նույնպես բռնվել է կաշառք ստանալու պահին:
Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը բռնվել է կաշառք ստանալու պահին, նա քաղաքացուց պահանջում էր 100 հազար դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած մի շարք չարաշահումների փաստական հանգամանքները: Կատարված նախաքննության արդյունքներով՝ ութ պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Հանցագործությամբ պատճառված վնասը (4.204.200 ՀՀ դրամ գումար) ամբողջությամբ վերականգնվել է:
Զարուհի Բաթոյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ղեկավարած կառույցում արձանագրվել են պաշտնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր: Սակայն, ինչպես երևում է, նախարարը իր կառույցում տիրող կոռուպցիոն վակխանալիայի համար որևէ պատասխանատվություն չի կրելու` հերթական անգամ ջրից չոր դուրս գալով: Իսկ գուցե սորոսական շրջանակների հետ սերտ կապերն են պատճառը, որ նախարար Բաթոյանին ջրից չոր են դուրս բերում: Չի բացառվում նաև, որ Բաթոյանին չեն հեռացնում, քանի որ նա չի կատարել իր գլխավոր միսիան՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար անհրաժեշտ հիմքերի և մթնոլորտի ստեղծումը: Գաղտնիք չէ, որ հենց Բաթոյանն ու ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան Լարա Ահարոնյանն են Հայաստանում կոնվենցիայի գլխավոր լոբբիստները: Եվ քանի դեռ սորոսական նախարարը անելիք ունի այս հարցում՝ նրան կներվի իր ոլորտում տիրող կոռուպցիայի հաղթական շքերթը: Բազմաթիվ ձերբակալությունների, բացահայտումների ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունում բոլորը նստած են թալանի վրա, և միայն նախարարն է մաքուր: Մինդեռ ակնհայտ է, որ ոլորտի և կառույցի ղեկավարումը հանձնվել է հենց Բաթոյանին և միայն ու միայն Բաթոյանն է իր կառույցում առկա ապօրինությունների, իր ենթակաների կատարած օրինախախտումների համար թիվ մեկ պատասխանատուն…
Կոռուպցիան` սոցապում. նախարարին «ջրից չոր» է դուրս բերում սորոսական լինելը՞
21:08 - 2.Սեպտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
19/07/24 09:26
Այս անգա՞մ էլ Բանդուրյանները ջրից դուրս չոր կգան․ «Հրապարակ»
03/11/21 16:28
Վիժվածք Նիկոլի հրամանն եք կատարում հիմա․ կարմիրբերետավորները հրելով փողոցից դուրս են բերում անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
30/09/21 20:28
«Շեղող մանյո՞վր», թե՞ «ջրից չոր դուրս գալու» փորձ. ե՞րբ Փաշինյանին մեղադրանք կներկայացվի
14/05/21 20:25
ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 7
11/05/21 21:48
ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 2
11/05/21 21:46
ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 1
22/03/21 13:30
Հայաստանն իր զորքերը դուրս է բերում Արցախից
25/12/20 17:08
«Ջրից չոր դուրս գալու նուրբ արվեստը». Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ-Քննչական կոմիտե «տրանզիտի» մեջ է
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
31/10/20 16:59
Ֆոսֆորային զենքի կիրառման փաստից հետո Ադրբեջանը ջիգեր է գործադրում՝ ջրից չոր դուրս գալու
08/10/20 22:02
Բացառիկ կադրեր Շուշիից․ Ղազանչեցոց հրետակոծված եկեղեցուց դուրս են բերում վիրավոր լրագրողներին (տեսանյութ)
09/09/20 01:03
Վատ ամուսիններին բնորոշ յոթ հատկանիշ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան