Ուկրաինայի մի շարք հասարակական կազմակերպություններ ծրագրում են պահանջել հանրաքվե անցկացնել՝ Օդեսսայի, Նիկոլաևի և Խերսոնի մարզերի ճակատագիրը վճռելու, ինչպես նաև համազգային հարցեր լուծելու համար: «Երիտասարդների միասնություն» հասարակական կազմակերպության ղեկավար Անտոն Դավիդչենկոն պարզաբանել է, որ խոսքը վարչատարածքային, դատական բարեփոխումների, ինչպես նաև ռուսաց լեզվի կարգավիճակի հստակեցման մասին է:

 

Նա նաև նշել է, որ եթե նշված պահանջները չբավարվեն, ապա հարավային երեք շրջաններն իրավունք ունեն հանրաքվե անցկացնել և որոշել երկրամասի ճակատագիրը: Դավիդչենկոն հավելել է, որ Օդեսայի մարզային և քաղաքային խորհրդի պատգամավորները պետք է իրենց վրա վերցնեն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը կամ ընդունեն, որ իրենք կոմպետենտ չեն: Այս մասին գրում է "Интерфакс"-ը: