«Պարույր Հայրիկյանի վիճակը նորմալ է, ապաքինվում է»,-այս մասին ТЕSADASHT.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Արթուր Ավագյանը։ Վերջինս հայտնեց, որ հետվիրահատական որևէ բարդություն չի եղել։

 

Բժշկի տեղեկացմամբ «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի դուրս գրվելու մասին դեռևս շուտ է խոսել։ «Դե մոտավոր մի 4 օրից դա երևի պարզ կլինի, բայց այս պահին դժվար է ասել»։

 

Հիշեցնենք, որ «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ երեկ Պարույր Հայրիկյանը վիրահատության է ենթարկվել ուղիղ աղիքի հիվանդության պատճառով։