Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը հայտնել է, որ մարտի 4-ին ժամը 08:16-ին Գաբալա (Կուտկաշեն) քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արեւմուտք երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է մոտ 4 բալ, իսկ շրջանի բնակավայրերում' մոտ 3 բալ: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Ավերածություններ չկան:
Ադրբեջանի Գաբալայի շրջանում դա արդեն երրորդ երկրաշարժն է, որ տեղի է ունեցել այս տարվա ընթացքում: Գաբալան գտնվում է Բաքվից 220 կմ հեռավորությամբ: