Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությանը, միջուկային ուժերի դուրսբերման փոխարեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքների բուդապեշտյան համաձայնագրերը չեն կարող տարածվել Կիևի նոր իշխանության վրա, որ ասպարեզ է եկել հեղափոխության հետևանքով: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Երբ մենք նշում ենք, որ դա հակասահմանադրական հեղաշրջում է Ուկրաինայում, մեզ ասում են' ո՛չ, դա իշխանության զինված զավթում չէ, դա հեղափոխություն է: Իսկ եթե դա հեղափոխություն է, ապա ինձ համար դժվար է չհամաձանել մեր որոշ փորձագետների հետ, ովքեր գտնում են, որ այս տարածքում նոր պետություն է գոյանում»,-ասել է Պուտինը Նովո Օգարյովոյում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

 

«Մինչդեռ այդ պետության հետ, ոչ էլ այդ պետության վերաբերյալ մենք ոչ մի պարտավորեցնող փաստաթուղթ չենք ստորագրել»,- նշել է ՌԴ նախագահը:

 

Ընդսմին նա զուգահեռ է անցկացրել Ռուսաստանում 1917 թվականի իրադարձությունների հետ, երբ հեղափոխության արդյունքում տրոհվեց Ռուսաստանի կայսրությունը և երևան եկավ նոր պետություն: