Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի համարում ճգնաժամը Ուկրաինայում տեղական հակամարտություն: Նրա կարծիքով՝ այն կարող է տարածվել Վրաստանում, Մոլդովայում և Սերբիայում: Այս մասին հայտնել է «Взгляд»-ը:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ Վրաստանին, Մոլդովային, և եթե այսպես շարունակվի, նաև Սերբիայի և արևմտյան Բալկանների երկրների»,- Սիդնեյում կանցլերի խոսքը մեջբերում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։
Մերկելի խոսքերով՝ «ուկրաինական ճգնաժամը ոչ մի դեպքում տարածաշրջանային հարց չէ»:
Կանցլերի խոսքերով՝ արևմտյան երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցելով՝ արձագանքեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ռուսաստանի հետ բանակցություններում մենք չենք դադարեցնելու հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված մեր փորձերը»,- հավելել է Մերկելը։