Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը հայտարարել է, որ վերջին տարիներին հանրապետության պետական պարտքը տարեկան միջին հաշվով 20 տոկոսով ավելանում է, եւ այդ միտումը խիստ անհանգստություն է առաջացնում: Այս մասին հաղորդում է haqqin.az լրատվական կայքը:
Ադրբեջանցի փորձագետը դժվարացել է պացատրել Ադրբեջանի պետական պարտքի նման աճը, հատկապես, հաշվի առնելով էներգակիրների արտահանումից հանրապետության աճող ֆինանսական հնարավորությունները:
«Ադրբեջանի ԶԼՄ-ներն արդեն որերորդ անգամ հարց են բարձրացնում. ինչո՞ւ չօգտագործել Ադրբեջանի պետական նավթային ընկերության Նավթային հիմնադրամի կամ էլ Կենտրոնական բանկի հսկայական պաշարները տեղական նախագծերի վարկավորման համար' դրա համար արտասահմանյան բանկերից վարկեր ներգրավելու փոխարեն: Չէ՞ որ այդ պաշարները հենց նրա համար են, որպեսզի օգտագործվեն արդյունավետ, լավացնեն այդ պաշարների եկամտաբերությունը: Քիչ տեղեկություններ չկան Նավթի հիմնադրամի միջոցների ցածր եկամտաբերության մասին' այդ միջոցների մի մասը արտասահմանյան ընկերությունն երի կառավարմանը հանձնելուց», -նշել է նա:
Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով' 2014 թ-ի սկզբին Ադրբեջանի անվանական արտաքին պետական պարտքը գնահատվել է 4 մլրդ 753,2 մլն մանաթ (6,05 մլրդ) դոլար: