ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին նշեց, որ քանդակագործ ը գտնվում է բժշկական կենտրոնում փետրվարի 24-ից: Նրա առողջական վիճակի վատթարացման պատճառը գլխուղեղի կրկնակի ինսուլտն է:
«Արա Շիրազն անգիտակից վիճակում է գտնվում: Նրան միացված է արհեստական շնչառության ապարատ: Նրա մոտ ախպտորոշվել է ևս մեկ ինսուլտ»,- հայտնեց Գնունին' հավելելով, որ առողջական վիճակի դրական տեղաշարժ այս ընթացքում նկատելի չէ: