Գառնու տաճարի հարակից տարածքում սեզոնային սրճարան է կառուցվելու: Մշակույթի նախարարն ինքն է հավանություն տվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն' անդրադառնալով սրճարան կառուցելուն, նշեց, որ տաճարը հնագիտական առումով ուսումնասիրված չէ և ինչ-որ մեկը ուզում է բիզնես անել:
Լրագրողների արձագանքին, թե մշակույթի նախարարն անձամբ է հավանություն տվել, որ մարդիկ գան, հաց ուտեն, Սահակյանն ասաց. «Ես դեմ չեմ, թող գան ուտեն, Գառնու տաճարի տարածքում լիքը խոտ կա»:
Հիշեցնենք նաև, որ թեմայի շուրջ Լուրեր.com-ը զրուցել էր նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորի Նաիրա Զոհրաբյանի հետ, ով ասել էր. «Մեր երկրում այնպես է արժեքային համակարգը գլխիվայր շուռ եկել, որ ես չեմ զարմանա, եթե մի օր որոշեն խորովածանոց բացել Գառնու տաճարի ներսում' հենց խորանի վրա: