Լիբանանում սիրիացի փախստականները ստեղծում են գոյատևման սպառնալիք:
Այս մասին Փարիզում մարտի 5-ին տեղի ունեցած Լիբանանի ն աջակցող միջազգային խմբի հանդիպման ժամանակ նշել է Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը՝ կոչ անելով օժանդակել Լիբանանին: Նախագահ Սլեյմանը հաստատել է, որ Լիբանանում մեկ միլիոն սիրիացի փախստականների ներկայությունը սպառնում է լիբանանյան միաբանությանը: Նա նաև ավելացրել է, որ իր երկիրը մեծ ազդեցություն է կրում սիրիական ճգնաժամից, բացի այդ ամսական 50 հազար փախստականներ են ավելանում, Լիբանանը ականատես է մահապարտ-ահաբեկիչների հարձակումների և սպանությունների:
Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ անհրաժեշտ է օժանդակություն ցուցաբերել Լիբանանի տնտեսությանը' երկրում կայունություն հաստատելու համար: Նա նաև ավելացրել է, որ անհապաղ օգնություն կտրամադրվի Լիբանանում սիրիացի փախստականներին:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մարտի 5-ին տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարների հանդիպում «Լիբանանին աջակցող միջազգային խմբի» շրջանակներում: Հանդիպմանը ներկա են եղել Գերմանիան, Արաբական երկրների լիգայի և Եվրամության ներակայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիանի արտգործնախարարներ Լորեն Ֆաբիուսը, Ուիլյան Հեյգը, նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը:
«Լիբանանին աջակցող միջազգային խումբը» ստեղծվել է 2013թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի 5 մշտական անդամ-երկրների նախաձեռնությամբ: