Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հնարավոր է չմասնակցի Ռուսաստանի առաջնությունում կայանալիք «Թերեկի» դեմ խաղին:

Այս մասին տեղեկացնում է championat.com-ը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը չմասնակցեց Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպմանը:

Սակայն ֆուտբոլիստը մասնակցել է «Սպարտակի» մարզումներին' թիմակիցների հետ: