Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի նոր կառավարությունը դիմել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը ընդլայնելու առաջարկով: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

 

«Մենք քննակել են այն հարցը, թե ԱՄՆ զինված ուժերը ինչպիսի աջակցություն և համագործակցություն կարող են ցույց տալ ուկրաինական բանակին»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:

 

Այս հարցի շուրջ քննարկումները և հատուկ առաջարկ-որոշումները կուսումնասիրվի և կհաստատվի Վաշինգտոնում: