Հանրապետության տարածքում`

 

Մարտի 8-ին առանձին շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 

9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին հարավ-արևմտյան' 2-7մ/վրկ, մարտի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում'15-20մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում' 6-8 աստիճանով:

 

Երևանում՝

Մարտի 8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: