Հոկտեմբերի 19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին' հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 20-ի գիշերը ևս 4-5 աստիճանով:
Երևանում' հոկտեմբերի 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: