Հանրապետության տարածքում՝ 19-20-ին, 23-ին շրջանների զգալի մասում, 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-21-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 23-ին նույնքան կնվազի:
Երևանում՝ հունիսի 19-20-ին, 23-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: